“Business Key” ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին որպես համապարփակ ֆինանսական խորհրդատվություն իրականացնող ընկերություն։ Տարբեր ոլորտներում փորձառնության աճի և պահանջարկի ձևավորման արդյունքում որոշում է կայացվում ընդլայնվելու և ներգրավելու հաճախորդների բիզնեսի զարգացմանը նպաստող հիմնաքարային ծառայություններ մատուցող մասնագետների։ Հետևողական զարգացման և աշխատասիրության շնորհիվ ընկերությունը շարունակում է զարգացնել իր ծառայությունների պորտֆելը և այսօր առաջարկում է համալիր լուծումների ամբողջական փաթեթ՝ ներառյալ խորհրդատվություն և գործնական իրականացում։
Ընկերության զարգացման համար մեծ դեր ունի արտահանման և նորմուծման գործունեությունը, ինչը թույլ է տալիս փորձառնություն ձեռք բերելու տարածաշրջանից դուրս գտնվող շուկաներում և ծանոթ լինելու առանձնահատկություններին։ Ուսումնասիրելով տարածաշրջանային զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հաշվի առնելով ընկերության փորձը և ներուժը, որոշում է կայացվում տեղական շուկայում գործունեության ծավալմանը զուգահեռ նաև գրասենյակ հիմնել Արաբական Էմիրություններում։ 2025 թվականից ընկերությունը պաշտոնապես մասնաճյուղ է հիմնում Դուբայ քաղաքում և իր ծառայություններն առաջարկում ինչպես տեղական այնպես էլ արտասահմանյան գործընկերներին՝ բիզնեսի զարգացման համալիր խորհրդատվական և գործնական ծառայություններ իրականացնելու ուղղությամբ։